-
27.02.2017|
11:44
Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում նորից կտրուկ սրվեց իրավիճակը: Ինչպես միշտ, Բաքուն ու Երևանը մեղադրում են միմյանց լարումը սրելու մեջ, բերում են իրենց դրդապատճառներն ու փաստարկները: Դրանց կարելի է տարբեր վերաբերվել, գլխավորը փաստերից ելնելն է:
-
26.02.2017|
17:01
Ադրբեջանի և Հայաստանի ռազմական գերատեսչությունները հայտարարել են ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում բախումների մասին: Հաղորդվում է, որ երկու կողմերն էլ կորուստներ ունեն: Բաքվի տվյալներով՝ ծանր ռազմական բախումը տեղի է ունեցել Խոջավենդ-Ֆիզուլիի ուղղությամբ: Հայկական և ադրբեջանական կողմերի տվյալները իրադարձությունների հաջորդականության մասին խիստ տարբերվում են:
-
24.02.2017|
01:59
Աշխատանքային այցով Մոսկվայում է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, մասնավոր այցով Սոչիում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Երկու այցերից էլ փորձագետները սպասում են եթե ոչ ռուս-բելառուսական խնդիրների լուծում, գոնե տեղաշարժ: Վլադիմիր Մակեյը ՌԴ մայրաքաղաքում է երկօրյա այցով:
-
24.02.2017|
01:34
Չեմ մտնելու պատմության մանրամասների մեջ, հիշեցնեմ, որ Հռոմի սենատոր ու զորավար Մարկոս Պորցիոս Կատոն ավագը Սենատում ելույթները, ինչի մասին էլ խոսեր, ավարտում էր նույն բառերով՝ «Կարթագենը պետք է կործանվի»՝ «Carthago delenda est»:
-
24.02.2017|
00:32
Կուսակցությունների և դաշինքների նախընտրական ցուցակների հրապարակումը, բնականաբար, մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ դրանից է նախ և առաջ բխում, թե իրականում քաղաքական ուժերն ինչ մեսիջներ են ցանկանում հասարակությանն ուղարկել։ Նաև դրանով պայմանավորվում են այս ընտրարշավում նրանց հիմնական ռազմավարությունն ու դրանից ածանցվող մարտավարությունը։
-
24.02.2017|
00:29
Համեմատաբար վերջերս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ շտապեց: Մի կողմից, ոչ մի ծայրաստիճան արտասովոր բան չի արել, նա պարզապես մեկ անգամ ևս հաստատեց այն, ինչն առանց այդ էլ տասնամյակներ ի վեր հայտնի էր. թե հենց Թուրքիան է տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենակարևոր ու ամենալավ դաշնակիցը:
-
24.02.2017|
00:21
Գարունն ահա խոստումնալից խնդմնդում է Մռավ լեռան քիչ ձյունապատ, սեգ կատարից։ Արցախում արդեն գարո՜ւն է։ Բայց մարտի 1-ը մեզ ժպտում է արցունքի միջից, զի օրն այդ «փառավորվեց» 3-րդ հանրապետության տարեգրքում որպես եղբայրասպանդի սգատուն։ (Մարտյան օրացույցում, արի ու տես, կարմիր ներկով նշագրված է միայն Մարտի 8-ը)։
-
23.02.2017|
12:27
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, երեքշաբթի օրը նշանակեց առաջին փոխվարչապետ:
-
23.02.2017|
12:24
Փետրվարի 22-ին պաշտոնական այցով Մոսկվա մեկնած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպման պատրվակները շատ էին՝ Լավրովը շեշտեց ավանդական դարձած բարձր մակարդակի այցերի նշանակությունը երկու պետությունների դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, Նալբանդյանը նշեց, որ պաշտոնական այցը խորհրդանշական է՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի տարում, նաև կարևոր է՝ ՀՀ նախագահի՝ ՌԴ պաշտոնական այցից առաջ է։
-
22.02.2017|
00:16
Թրամփի ու Ռուսաստանի պատմության գաղտնիքի բանալին ԱՄՆ նախագահի դրդապատճառներն են՝ գրում է The New York Times-ում Դևիդ Լեոնհարդտը: